Logo

Խամեսը մոտ է «Օլիմպիակոս» տեղափոխությանը

Հեղինակ
Վարդան Ղազարյան
15:14 / 14.09.2022• ՍՊՈՐՏ
Խամես Ռոդրիգես

Կոլումբացի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը կարող է կարիերան շարունակել Հունաստանի առաջնությունում, հայտնում է լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Մադրիդի «Ռեալի» և Մյունխենի «Բավարիայի» նախկին կիսապաշտպանը մոտ է «Օլիմպիակոս» տեղափոխությանը։ Այսօր 31-ամյա կիսապաշտպանը Հունաստան է մեկնել ու շուտով բուզժննում կանցնի։

Խամեսի ներկայիս ակումբը կատարական «Ալ Ռայանն» է։ Կողմերը վարձակալության հարցում համաձայնության են հասել։ Եթե ամեն բան գնա ծրագրվածի պես, ապա Խամեսը մինչև օրվա ավարտը պայմանագիր կկնքի «Օլիմպիակոսի» հետ։

Ընթացիկ մրցաշրջանում Ռոդրիգեսը Կատարի առաջնությունում մասնակցել է 1 խաղի։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ