Logo

Ջամալ Մուսիալայի ռեկորդն Ազգերի լիգայում

12:21 / 08.09.2024Ֆուտբոլ
null

Գերմանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ջամալ Մուսիալան Ազգերի լիգայի մեկ խաղում չորս արդյունավետ գործողություն կատարած ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է (գոլ, ասիստ), հայտնում է Opta վիճաակագրական ռեսուրսը:

Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստը Հունգարիայի հավաքականի դեմ առաջին տուրի խաղում մեկ գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ էր դարձել: Այդ մրցավեճում Մուսիալան 21 տարեկան 194 օրական էր:

Գերմանիայի հավաքականը տնային խաղում հաղթել էր 5-0 հաշվով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ