Գերմանիայի ազգային հավաքականի և Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ջամալ Մուսիալան ոտքի կոտրվածք ստանալուց հետո առաջին անգամ վերադարձել է մարզումային խաղադաշտ, հայտնում է «Ռեկորդմեյստերի» պաշտոնական կայքը:
Արդեն երեքուկես ամիս է՝ Մուսիալան վերականգնվում է նրբոլոքի կոտրվածքից, որը ստացել էր աշխարհի ակումբային առաջնության քառորդ եզրափակիչի ՊՍԺ - «Բավարիա» խաղի ժամանակ՝ Ջանլուիջի Դոնարումայի հետ բախվելուց հետո։
«Խաղադաշտ վերադառնալը հիանալի է, հրաշալի զգացողություն է»,- ասել է Մուսիալան, որը «Բավարիայի» մարզաբազայում վազքի վարժություններ է կատարել:
«Սկսել եմ վազել, հետո կսկսեմ մարզվել գնդակով, դրիբլինգ, փոխանցումներ: Պետք է քայլ առ քայլ. չեմ ուզում շատ արագ անել: Երբ վերադառնամ, ուզում եմ պատրաստ լինել 100 տոկոսով:
Թիմը, երկրպագուները, բոլորս մեկ մեծ ընտանիք ենք: Աջակցությունն անկասկած օգնում է»,- ավելացրել է 22-ամյա ֆուտբոլիստը:
𝙏𝙝𝙞𝙣𝙜𝙨 𝙮𝙤𝙪 𝙡𝙤𝙫𝙚 𝙩𝙤 𝙨𝙚𝙚! 🤩@JamalMusiala war heute erstmals wieder draußen auf dem Platz! 🙌 pic.twitter.com/Cm11YGwdRS
— FC Bayern München (@FCBayern) October 23, 2025









Բունդեսլիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


