Logo

Ջամալ Մուսիալան վնասվածք է ստացել «Բավարիայի» մարզմանը

18:41 / 23.08.2023Ֆուտբոլ
null

Մյունխենի «Բավարիայի» գերմանացի կիսապաշտպան Ջամալ Մուսիալան մարզման ժամանակ ազդրի վնասվածք է ստացել, հաղորդում է գերմանական ակումբի մամուլի ծառայությունը:

20-ամյա ֆուտբոլիստը շարքից դուրս է մնացել անորոշ ժամանակով:

Ֆրանսիացի պաշտպան Բենժամեն Պավարը նույնպես բաց է թողել այսօրվա մարզումը հիվանդության պատճառով: 

Վնասվածք ունի նաև թիմի նորեկ, պորտուգալացի պաշտպան Ռաֆայել Գերեյրուն, որը շարունակում է վերականգնողական գործընթացը:

«Բավարիան» առաջիկա խաղը կանցկացնի Բունդեսլիգայի երկրորդ տուրում՝ օգոստոսի 27-ին ընդունելով «Աուգսբուրգին»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա