«Արսենալի» կիսապաշտպան Գրանիտ Ջական կշարունակի ելույթները լոնդոնյան ակումբում:
Կողմերը պայմանագիր են կնքել մինչև 2025 թվականը, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Շվեյցարացու ապագայի վերաբերյալ խոսել է նաև «զինագործների» գլխավոր մարզիչ Միկել Արտետան․
«Գրանիտը կմնա մեզ հետ։ Մենք նրան շատ ենք գնահատում, նա մեր թիմի առանցքային խաղացողներից է»։
Նոր համաձայնագրի պայմաններով 28-ամյա շվեյցարացու աշխատավարձը կավելանա։ Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էր «Ռոման», բայց կողմերը չէին կարողացել համաձայնեցնել տրանսֆերի արժեքը։

