Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն Կազանի «Ռուբինի» կազմում գոլային փոխանցում է կատարել «Ակրոնի» դեմ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի արտագնա խաղում:
Իվուն 54-րդ րոպեին ասիստ է կատարել Միռլինդ Դակուին: Խաղն ավարտվել է 2-2 հաշվով:
Տոլյատիի թիմի կազմում ամբողջ խաղին մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի վինգեր Էդգար Սևիկյանը: Իվուն ևս խաղացել է առանց փոխարինման:

