Logo

Իվու. «Պատիվ էր խաղալ «Ուրարտուում»»

09:24 / 17.07.2023Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն Կազանի «Ռուբին» տեղափոխվելուց հետո հրաժեշտի խոսքով դիմել է Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի նորընծա չեմպիոն Երևանի «Ուրարտուին» և թիմի երկրպագուներին:

«Հրաշալի տարիներից հետո հեռանում եմ «Ուրարտուից»: Շատ շնորհակալ եմ ակումբի ղեկավարությանը, մարզիչներին, թիմակիցներիս, և, իհարկե, երկրպագուներին։ Շնորհակալ եմ ինձ ձեր մեծ ընտանիքի անդամ դարձնելու համար։ Ես ինձ միշտ ինձ զգացել եմ ինչպես տանը։

Հաճույք և պատիվ էր խաղալ այս մեծ ակումբում և հաղթել Հայաստանի Պրեմիեր լիգայում, գավաթի խաղարկությունում և մի քանի եվրոպական ակումբային հանդիպումներ անցկացնել:

Ինձ հետ տանում եմ հիանալի ու անմոռանալի հիշողություններ։ Շատ հուզված եմ, և սպասում եմ նոր փուլի: Շնորհակալություն և հաջողություն եմ մաղթում հետագայում»,- 23-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Իվուն 2020 թվականի օգոստոսից էր խաղում «Ուրարտուում», որի կազմում անցկացրած 97 խաղում դարձել էր 9 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: Նախկինում նա խաղացել էր նաև Վանաձորի «Լոռիում» և Երևանի «Փյունիկում»: 

Ռուսաստանի Պրեմիեր լիգա վերադարձած «Ռուբինն» Իվուի տրանսֆերի համար երևանյան ակումբին վճարել է 600 հազար եվրո (ըստ Transfermarkt-ի): Կողմերը ստորագրել են երեք տարվա պայմանագիր:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ