Logo

Իվան Ռակիտիչը կտեղափոխվի Սաուդյան Արաբիա

20:05 / 27.01.2024Ֆուտբոլ
null

Իսպանական «Սևիլիայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Շաբաբ» ակումբում:

Ըստ Relevo-ի՝ խորվաթ ֆուտբոլիստն արդեն հրաժեշտ է տվել անդալուզյան թիմի անդամներից շատերին: Նա հեռանալու որոշումը կայացրել է քիչ խաղաժամանակ ստանալու պատճառով:

Ընթացիկ մրցաշրջանում 35-ամյա Ռակիտիչը մասնակցել է 18 մրցավեճի՝ դառնալով 2 գոլի հեղինակ:

«Ալ-Շաբաբը» ներքին առաջնությունում 18 թիմի շարքում զբաղեցնում է 11-րդ տեղը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ