Խորվաթիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Իվան Ռակիտիչը հեռացել է իսպանական «Սևիլիայից», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
35-ամյա ֆուտբոլիստը 2020 թվականին էր վերադարձել «Սևիլիա», որի կազմում խաղացել է նաև 2011-2014 թվականներին։ «Սևիլիայում» Ռակիտիչն անցկացրել է 323 հանդիպում, դարձել է 51 գոլի ու 63 գոլային փոխանցման հեղինակ։
Կարիերայի ընթացքում կիսապաշտպանը հանդես է եկել նաև շվեյցարական «Բազելում», գերմանական «Շալկեում» ու կատալոնական «Բարսելոնայում»։ Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Ռակիտիչը պայմանագիր կկնքի Սաուդյան Արաբիայի «Ալ Շաբաբ» ակումբի հետ։