Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայում ելույթ ունեցող «Ալաշկերտի» կազմը համալրել է խորվաթ կիսապաշտպան Իվան Պեշիչը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
30-ամյա ֆուտբոլիստը «Հայդուկի» սան է, խաղացել է Սպլիտը ներկայացնող ակումբի գլխավոր թիմում: Պեշիչը արտերկրում խաղալու մեծ փորձ ունի: Նա պաշտպանել է ավստրիական «Կլագենֆուրտի», Բուխարեստի «Դինամոյի» , ղազախական «Շախտյորի», «Կայսարի» և «Կասպիի», ուկրաինական «Վորսկլայի» և Մինսկի «Դինամոյի» գույները։ Իվան Պեշիչը ներկայացրել է Խորվաթիայի Մ-19 հավաքականը։
«Միացել եմ ուժեղ թիմի, որի առջև բարձր նպատակներ են դրված, ինչը մեծ պատասխանատվություն է ենթադրում: Երկար տարիներ հանդես եմ եկել արտերկրում, այնպես որ հարմարվելու հետ կապված ոչ մի խնդիր չառաջացավ: Անհամբերությամբ սպասում եմ առաջնության վերսկսմանը: Կներդնեմ ուժերիս առավելագույնը՝ «Ալաշկերտին» օգնելու համար»,- պայմանագրի ստորագրումից հետո նշել է Պեշիչը:
Transfermarkt-ը Իվան Պեշիչի տրանսֆերային արժեքը գնահատում է 350 հազար եվրո։