Logo

Իվան Հաշեկ․ «Հայաստանի հավաքականն ապացուցեց, որ հեշտ մրցակից չէ»

14:54 / 27.03.2024Ֆուտբոլ
null

Չեխիայի հավաքականի գլխավոր մարզիչ Իվան Հաշեկն անդրադարձել է Պրահայում կայացած ընկերական խաղում Հայաստանի հավաքականի նկատմամբ 2-1 հաշվով կամային հաղթանակին:

«Բարդ հանդիպում էր, որը տարբերվում էր Նորվեգիայի հավաքականի դեմ նախորդ խաղից։ Մենք նոր բաներ փորձեցինք։ Ամեն դեպքում, մեր խաղում եղան դրվագներ, որոնք չէի ցանկանա տեսնել։ Իհարկե, մենք կաշխատենք սխալների վրա, սակայն Հայաստանի հավաքականը ցույց տվեց, որ նրանք հենց այնպես չեն պարտվում ու բարդ մրցակից են։

Մենք լավ սկսեցինք խաղը, ունեցանք գոլային պահեր, սակայն հետո մրցակիցը գոլ խփեց ու մեզ մոտ խաղային անկում նկատվեց։ Հայաստանի հավաքականն ապացուցեց, որ հեշտ մրցակից չէ։ Եթե նրանք հաղթել են Ուելսին ու ոչ-ոքի խաղացել Թուրքիայի հետ, նշանակում է՝ որակյալ թիմ են։

Այս խաղում փորձարկեցինք մի շարք նորեկների։ Մենք դանդաղ էինք գործում, նաև մի քանի դրվագում կարող էինք ավելի հաջող պաշտպանվել։ Մեր թիմի խաղում կար ավելի շատ ոգի, քան գեղեցկություն։

Շնորհակալ եմ երկրպագուներին։ Կարծում եմ՝ խաղացողները զգացին նրանց աջակցությունը»,- հետխաղային ասուլիսում նշել է չեխ մասնագետը։

Հիշեցնենք, որ Պրահայի «Լետնա» ստադիոնում կայացած խաղի հաշիվը 14-րդ հաշիվը բացել էր հունգարական «Ֆերենցվարոշի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանը, որն առաջին գոլն էր խփել Հայաստանի հավաքականի կազմում։ Առաջին խաղակեսի վերջնամասում չեխերը հավասարեցրել էին հաշիվը, իսկ 78-րդ րոպեին խփել էին հաղթական գոլը։

Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի հունիսի 4-ին Լյուբլյանայում և կմրցի Սլովենիայի դեմ, իսկ հունիսի 7-ին Երևանում կընդունի Ղազախստանին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ