Արգենգինացի կիսապաշտպան Իվան Դիասն ավարտում է ելույթները Երևանի «Արարատի» կազմում, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Ավարտվել է ակումբի և 29-ամյա ֆուտբոլիստի միջև պայմանագրի ժամկետը։ Իվան Դիասն «Արարատին» միացել էր 2020/21 մրցաշրջանի մեկնարկից առաջ: Նա թիմի կազմում մասնակցել է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 30 հանդիպման:
«Արարատ» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնել Իվան Դիասին կատարած աշխատանքի համար և հաջողություններ մաղթել կարիերայում:


