Logo

IV President Cup. Շանթ Սարգսյանի հաջող մեկնարկը

16:28 / 06.12.2025Շախմատ
null

Հայաստանի հավաքականի առաջատար Շանթ Սարգսյանը (2665 վարկանիշ) հաջող է մեկնարկել Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող IV President Cup միջազգային մրցաշարում։

Առաջին երեք մրցափուլերում 23-ամյա շախմատիստը մեկ հաղթանակ է տարել, գրանցել երկու ոչ-ոքի և 2 միավորով մրցաշարային աղյուսակի առաջատարն է։

Սարգսյանն առաջին տուրում սպիտակներով հաղթել է Աբդիմալիկ Աբդիսալիկովին (Ուբզեկստան, 2561), իսկ հաջորդ խաղափուլերում ոչ-ոքի է գրանցել Մուխիդին Մադամինովի (Ուզբեկստան, 2552) և Բարդիյա Բանեշվարի (Իրան, 2600) հետ։

Մրցաշարն անցկացվում է շրջանային մրցակարգով և կավարտվի դեկտեմբերի 12-ին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ