Երևանում շարունակվող տափօղակով հոկեյի աշխարհի IV դիվիզիոնի առաջնության երկրորդ տուրի երկրորդ խաղում Իրանի հավաքականը 5-1 հաշվով հաղթեց Մալայզիայի թիմին:
Սա իրանցիների առաջին հաղթանակն է: Իրանի հավաքականն առաջին տուրում 1-2 հաշվով պարտվել էր Ինդոնեզիայի թիմին: Մալայզիան առաջին տուրում 3-24 հաշվով զիջել էր Հայաստանի հավաքականին:
Մրցաշարի բոլոր հանդիպումները կայանում են Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցում ու ցուցադրվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով և Fast TV հավելվածում (iOS, Android)։