Երևանում շարունակվող տափօղակով հոկեյի աշխարհի IV դիվիզիոնի առաջնության չորրորդ տուրում Հայաստանի հավաքականը 8-0 հաշվով հաղթեց Իրանի թիմին։
Վադիմ Գուսկովի գլխավորած թիմից դուբլ գրանցեցին Արտյոմ Կուզնեցովը և Սերգեյ Խուդյակովը, իսկ Տիգրան Մանուկյանը, Վալենտին Կովալենկոն, Արսեն Ասատրյանը և Մաքսիմ Կուզնեցովը մեկական դիպուկ նետում կատարեցին։
Հայաստանի հավաքականը 9 միավորով երկրորդ տեղում է, Իրանը` 3 միավորով 5-րդն է։ Առաջատար Ուզբեկստանի թիմն ունի 10 միավոր։
Վերջին` 5-րդ տուրում հոկեյի Հայաստանի հավաքականն ապրիլի 19-ին կմրցի Ինդոնեզիայի թիմի դեմ։ Մեկնարկը` ժամը 17:00-ին։
Մրցաշարի բոլոր հանդիպումները կայանում են Երևանի գեղասահքի ու տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցում և ցուցադրվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով ու Fast TV հավելվածում (iOS, Android)։


