Երևանում շարունակվող տափօղակով հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնության երրորդ տուրի Քուվեյթ - Հայաստան հանդիպումը կշարունակվի լրացուցիչ ժամանակում։
Հանդիպման ընթացքում Հայաստանի հավաքականը պարտվում էր 0-4 հաշվով, սակայն Վադիմ Գուսկովի գլխավորած թիմը քամբեք արեց ու խաղը տեղափոխեց լրացուցիչ ժամանակ։
Հայաստանի հավաքականից դիպուկ նետումներով աչքի ընկան Իգոր Կրիվիխը, Արտյոմ Կուզնեցովը, Տիգրան Մանուկյանն ու Մաքսիմ Կուզնեցովը։
Հանդիպումը ցուցադրվում է Fast TV հավելվածում (iOS, Android) և «Ֆասթ Մեդիա»-ի յութուբյան ալիքով։


