Logo

Իտուրալդե Գոնսալեսը՝ Ալվարեսի 11-մետրանոցի մասին

12:54 / 13.03.2025Ֆուտբոլ
null

Իսպանացի հայտնի նախկին մրցավար Իտուրալդե Գոնսալեսը գնահատել է Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Խուլիան Ալվարեսի 11-մետրանոցի դրվագը:

«VAR-ի սենյակում պատկերը մեծացնելու հնարավորություն կա: Ես չեմ հավատում դավադրությունների տեսությանը:

Այո՛, Ալվարեսը երկու անգամ հպվեց գնդակին, սակայն ճիշտ կլիներ, որ այլ կադրեր էլ ցույց տային»,- 58-ամյա Գոնսալեսի խոսքը մեջբերում է As-ը:

Խուլիան Ալվարեսը Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում՝ հետխաղյա 11-մետրանոցների ժամանակ, հարվածելիս երկու անգամ էր հպվել գնդակին, ինչի պատճառով մրցավար Շիմոն Մարցինյակը չէր արձանագրել գոլը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ