Logo

Իթսբուրն. Էլինա Ավանեսյանի երկրորդ հաղթանակը

15:59 / 23.06.2024Թենիս
null

Հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը երկրորդ հաղթանակը տարավ բրիտանական Իթսբուրնում ընթացող WTA-500 շարքի մրցաշարում և դուրս եկավ հիմնական փուլ։

Որակավորման փուլի եզրափակիչում աշխարհի 74-րդ ռակետը 6-3, 6-4 հաշվով հաղթեց Խորվաթիայի ներկայացուցիչ Պետրա Մատիչին (76-րդ ռակետ): Մրցախաղը տևեց 1 ժամ 43 րոպե։

Նախորդ մրցախաղում 21-ամյա Ավանեսյանը 7-6, 6-2 հաշվով հաղթել էր դանիացի Կլարա Տաուսոնին (68-րդ ռակետ)։ Նրա հաջորդ մրցակիցը դեռ հայտնի չէ։

Հիշեցենենք, որ շուտով Էլինա Ավանեսյանը կփոխի մարզական քաղաքացիությունը և կներկայացնի Հայաստանը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ