Թենիսի կանանց թիմային մրցաշարի` Բիլի Ջին Քինգի անվան գավաթի, եզրափակիչում Իտալիան 2-0 հաշվով հաղթեց Սլովակիային։
Եզրափակիչը կայացավ Իսպանիայի Մալագա քաղաքում։ Եզրափակիչի առաջին մրցախաղում Լյուսիա Բրոնզետին 6-2, 6-4 հաշվով հաղթեց Վիկտորիա Գրունչակովային, այնուհետև Յասմին Պաոլինին շանս չտվեց Ռեբեկա Շրամկովային (6-2, 6-1):
Իտալիան 5-րդ անգամ նվաճեց աայս տիտղոսը՝ հավասարվելով Ռուսաստանին և Իսպանիային: Իտալացուհիները նախորդ անգամ գավաթը նվաճել էին 2013 թվականին: