Logo

Իտալիայի, Վրաստանի, Սլովակիայի հավաքականների հաղթանակները

00:52 / 10.06.2024Ֆուտբոլ
null

Ազգային հավաքականները վերջին ընկերական խաղերն են անցկացնում հունիսի 14-ին Գերմանիայում մեկնարկելիք Եվրոպայի առաջնությունից առաջ։

Եվրոպայի գործող չեմպիոն Իտալիայի հավաքականը տանը 1-0 հաշվով հաղթեց Բոսնիա և Հերցեգովինայի թիմին։ Լուչիանո Սպալետիի գլխավորած թիմից 38-րդ րոպեին գեղեցիկ գոլ խփեց Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Դավիդե Ֆրատեզին։

Եվրոպայի առաջնության նորեկ Վրաստանի հավաքականը Պոդգորիցայում 3-1 հաշվով արտագնա հաղթանակ տարավ Չեռնոգորիայի նկատմամբ։

Վրացիներին հաղթանակ պարգևեցին ավստրիական «Շտուրմի» կիսապաշտպան Օթար Կիտեիշվիլին, ֆրանսիական «Մեցի» հարձակվող Ժորժ Միկաուտաձեն և գերմանական «Կարլսռուեի» ֆուտբոլիստ Բուդու Զիվզիվաձեն։

Սլովակիան, որը նույնպես մասնակցելու է Եվրոյին, սեփական մարզադաշտում շանս չտվեց Ուելսի թիմին և հաղթեց 4-0 հաշվով։

Ընկերական խաղեր

Իտալիա - Բոսնիա և Հերցեգովինա` 1-0 (տեսանյութ)

Դավիդե Ֆրատեզի, 38

Չեռնոգորիա - Վրաստան` 1-3 

Ստեֆան Յովետիչ, 66 - Օթար Կիտեիշվիլի, 10, Ժորժ Միկաուտաձե, 33, Բուդու Զիվզիվաձե, 84

Սլովակիա - Ուելս` 4-0 (տեսանյութ)

Յուրայ Կուցկա, 45, Ռոբերտ Բոժենիկ, 56, Էթան Ամպադու, 60 (ինքնագոլ), Լասլո Բենեշ, 90+1

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա