Logo

Իտալիայի Սուպերգավաթ. «Ինտերը» հաղթեց «Ատալանտային» և դուրս եկավ եզրափակիչ

00:57 / 03.01.2025Ֆուտբոլ
null

Միլանի «Ինտերն» Իտալիայի Սուպերգավաթի խաղարկության կիսաեզրափակիչում 2-0 հաշվով հաղթեց «Ատալանտային»։

«Ներաձուրիից» երկրորդ խաղակեսում դուբլի հեղինակ դարձավ նիդերլանդցի եզրային պաշտպան Դենզել Դումֆրիսը։ 28-ամյա ֆուտբոլիստը երկու շքեղ գոլ խփեց։

Միլանյան գրանդի մեկնարկային կազմում էր նաև Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը մասնակցեց ամբողջ հանդիպմանը։

«Ինտերը» դուրս եկավ Սաուդյան Արաբիայում անցկացվող մրցաշարի եզրափակիչ և կմրցի «Յուվենտուս» - «Միլան» դիմակայության հաղթողի դեմ։ Այդ հանդիպումը կկայանա հունվարի 3-ին` Երևանի ժամանակով 23:00-ից սկսած։

Իտալիայի Սուպերգավաթ, կիսաեզրափակիչ

«Ինտեր» - «Ատալանտա»` 2-0

Դենզել Դումֆրիս, 49, 61

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ