Իտալիայի հավաքականը նվաճեց ֆուտբոլի Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության չեմպիոնի տիտղոսը:
Մալթայի «Ազգային» ստադիոնում կայացած եզրափակիչ խաղում իտալացիները նվազագույն հաշով հաղթեցին Պորտուգալիայի Մ19 հավաքականին։
19-րդ րոպեին հանդիպման միակ գոլը խփեց իտալական «Ֆիորենտինայի» պաշտպան Մայքլ Կայոդեն:
Հիշեցնենք, որ թիմերը մրցել էին նաև խմբային փուլի խաղում, որն ավարտվել էր պորտուգալացիների՝ խոշոր հաշվով հաղթանակով (5-1):
Մ19 Եվրո-2023, եզրափակիչ
Պորտուգալիա Մ19 - Իտալիա Մ19՝ 0-1
Մայքլ Կայոդե, 19