Logo

Իտալիայի հավաքականը կարող է մասնակցել ԱԱ-2022-ին

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
12:31 / 30.10.2022ԱԱԱ
null

Իտալիայի հավաքականը կարող է մասնակցել Կատարում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությանը, հայտնում է Le Parisien-ը:

ՖԻՖԱ-ն կարող է մրցաշարից հեռացնել Թունիսի թիմին երկրի կառավարության ֆուտբոլային գործերին խառնվելու պատճառով: 

Եթե դա տեղի ունենա, Թունիսին կփոխարինի Իտալիան, որը հնարավոր փոխարինողներից ամենաբարձրն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում:

Թունիսի հավաքականն ընդգրկված է D խմբում, որտեղ մրցակիցներն են Դանիան, Ավստրալիան ու Ֆրանսիաին:

ԱԱ-2022-ը կմեկնարկի նոյեմբերի 20-ին: Եզրափակիչը կկայանա դեկտեմբերի 18-ին:
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ