«Ֆիորենտինան» «Նապոլիից» վարձակալել է կիսապաշտպան Մայքլ Ֆոլորունշոյին, հայտնում է «Վիոլայի» պաշտոնական կայքը։
Վարձակալական պայմանագիրը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։ Համաձայնագրում ներառվել է նաև տրանսֆերի գնման իրավունքի կետ։
26-ամյա ֆուտբոլիստը «Նապոլի» է տեղափոխվել 2019թ. հուլիսին, թիմի կազմում մասնակցել է 7 հանդիպման։ Նախորդ տարիներին նա վարձավճարով հանդես է եկել իտալական մի շարք ակումբներում` «Բարիում», «Ռեջինայում», «Պորդենոնեում» և «Վերոնայում»։
Ֆոլորունշոն հրավիրվում է նաև Իտալիայի ազգային հավաքական, որի կազմում անցկացրել է 2 հանդիպում։