Լոնդոնի «Արսենալը» հայտարարեց Իտալիայի հավաքականի պաշտպան Ռիկարդո Կալաֆիորիի տրանսֆերի մասին:
Անգլիական ակումբը 22-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար իտալական «Բոլոնիային» վճարել է 45 միլիոն եվրո: Կալաֆիորիի պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականի հուլիսի 1-ը:
Իտալացին «Արսենալում» հանդես կգա «33» համարի մարզաշապիկով:
Պաշտպանը 2023 թվականի սեպտեմբերից էր խաղում «Բոլոնիայում», որի կազմում անցկացրել է 37 հանդիպում, դարձել երկու գոլի և 5 ասիստի հեղինակ:


