Logo

Իտալիայի գավաթ. «Յուվենտուսը» սենսացիոն պարտություն կրեց և լքեց պայքարը

02:45 / 27.02.2025Ֆուտբոլ
null

«Յուվենտուսը» դուրս մնաց Իտալիայի գավաթի խաղարկությունից՝ քառորդ եզրափակիչում հետխաղյա 11-մետրանոցներով պարտվելով «Էմպոլիին»։

Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 1-1 հաշվով։ Հարվածաշարում վճռորոշ դարձան «Բիանկոներիի» հարձակվող Դուշան Վլահովիչի ու վինգեր Կենան Յիլդիզի վրիպումները։

«Էմպոլին» պատմության մեջ առաջին անգամ գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում է և կմրցի «Բոլոնիայի» դեմ։ Մրցաշարի այդ փուլում զույգ են կազմել նաև միլանյան գրանդերը՝ «Ինտերն» ու «Միլանը»։

Իտալիայի գավաթ, քառորդ եզրափակիչ

«Յուվենտուս» - «Էմպոլի»` 1-1 (11-մետրանոցներով` 2-4)

Կեֆրեն Թյուրամ, 66 - Յուսեֆ Մալեհ, 24

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ