Logo

Իտալիայի գավաթ․ «Յուվենտուսը» դուրս եկավ կիսաեզրափակիչ

01:51 / 12.01.2024Ֆուտբոլ
null

Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Յուվենտուսը» 4-0 հաշվով հաղթեց «Ֆրոզինոնեին» և դարձավ կիսաեզրափակիչի վերջին մասնակիցը։

Թուրինցիների կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ լեհ հարձակվող Արկադիուշ Միլիկը, մեկ գոլ էլ խփեց Կենան Յիլդիզը։

Կիսաեզրափակիչում Մասիմիլիանո Ալեգրիի թիմը կմրցի «Լացիոյի» հետ, որը հռոմեական դերբիում 1-0 հաշվով հաղթել էր «Ռոմային»։ Եզրափակիչի մյուս ուղեգրի համար կպայքարեն «Ֆիորենտինան» և «Ատալանտան»։

Իտալիայի գավաթ, քառորդ եզրափակիչ

«Յուվենտուս» - «Ֆրոզինոնե»՝ 4-0

Արկադիուշ Միլիկ, 11, 38, 48, Կենան Յիլդիզ, 61

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա