Իտալիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Ռոման» Հռոմի «Օլիմպիկո» ստադիոնում 4-1 հաշվով ուժեղ գտնվեց երկրի երկրորդ լիգան` Բ սերիան, ներկայացնող «Սամպդորիայից»։
«Ջալոռոսիից» դուբլ գրանցեց ուկրաինացի հարձկավող Արտյոմ Դովբիկը, մեկական գոլ էլ խփեցին իտալացի կիսապաշտպան Տոմազո Բալդանզին և ուզբեկ Էլդոր Շոմուրոդովը։
Կլաուդիո Ռանիերիի գլխավորած թիմը քառորդ եզրափակիչում հանդիպելու է «Միլանին»։
Իտալիայի գավաթ, 1/8 եզրափակիչ
«Ռոմա» - «Սամպդորիա»` 4-1
Արտյոմ Դովբիկ, 9, 19, Տոմազո Բալդանզի, 24, Էլդոր Շոմուրոդով, 79 - Ժերար Յեպես, 61