Logo

Իտալիայի գավաթ. «Միլանը» հաղթեց «Ռոմային», Ֆելիքսը գոլ խփեց նորամուտի խաղում

02:09 / 06.02.2025Ֆուտբոլ
null

«Միլանն» Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում ընդունեց «Ռոմային» և հաղթանակ տարավ 3-1 հաշվով:

Արդեն առաջին կեսում Թեմի Աբրահամը դուբլ ձևակերպեց իր նախկին թիմի դեմ խաղում: Արտյոմ Դովբիկը երկրորդ կեսի մեկնարկում կրճատեց հաշիվը, սակայն Ժոաու Ֆելիքսը, որը նորամուտն էր նշում «Ռոսոներիի» կազմում, իր գոլով վերջակետ դրեց հանդիպմանը: Հենց Ֆելիքսի գոլում ներգրավվածություն ունեցավ թիմի մեկ այլ նորեկ Սանտիագո Խիմենեսը, որը գոլային փոխանցում կատարեց:

«Միլանն» Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում է: Այդ փուլի ուղեգիր է նվաճել նաև «Բոլոնիան», որը նախօրեին պայքարից դուրս էր թողել «Ատալանտային»:

Կիսաեզրափակիչի ուղեգիրը կվիճարկեն նաև «Ինտեր» - «Լացիո» (26.02) և «Յուվենտուս» - «Էմպոլի» (27.02) զույգերը:

«Միլանը» կիսաեզրափակիչում ուժերը կչափի «Ինտեր» - «Լացիո» զույգի հաղթողի հետ:

Իտալիայի գավաթ, քառորդ եզրափակիչ

«Միլան» - «Ռոմա»` 3-1 (տեսանյութ)

Թեմի Աբրահամ, 16, 42, Ժոաու Ֆելիքս, 70 - Արտյոմ Դովբիկ, 54

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ