Logo

Իտալիայի գավաթ. «Միլանը» հաղթեց խոշոր հաշվով

01:56 / 04.12.2024Ֆուտբոլ
null

«Միլանը» 6-1 հաշվով առավելության հասավ Բ սերիան ներկայանցող «Սասուոլոյի» նկատմամբ և դուրս եկավ Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ։

«Ռոսոներիից» դուբլ գրանցեց նիգերիացի վինգեր Սամու Չուկվուեզեն, մեկական գոլ խփեցին նիդերլանդցի կիսապաշտպան Տիջանի Ռեյնդերսը, պորտուգալացի եզրային հարձակվող Ռաֆայել Լեաուն, իտալացի պաշտպան Դավիդե Կալաբրիան, անգլիացի հարձակվող Թեմի Աբրահամը։

Պաուլու Ֆոնսեկայի գլխավորած թիմը քառորդ եզրափակիչում մրցելու է «Ռոմա» - «Սամպդորիա» զույգի հաղթողի դեմ։

Իտալիայի գավաթ, 1/8 եզրափակիչ

«Միլան» - «Սասուոլո»` 6-1

Սամու Չուկվուեզե, 12, 21 Տիջանի Ռեյնդերս, 17, Ռաֆայել Լեաու, 13, Դավիդե Կալաբրիա, 59, Թեմի Աբրահամ, 62 - Սամուելե Մուլատիերի, 59

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա