Logo

Իտալիայի գավաթ․ Լացիոն դերբիում հաղթեց «Ռոմային» ու դուրս եկավ կիսաեզրափակիչ

23:02 / 10.01.2024Ֆուտբոլ
null

Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում հանդիպեցին Հռոմը ներկայացնող գրանդ ակումբները՝ «Լացիոն» ու «Ռոման»։ 

Մաուրիսիո Սարիի ֆուտբոլիստները նվազագույն հաշվով առավելության հասան ու դուրս եկան կիսաեզրափակիչ։ Միակ գոլը երկրորդ կեսի մեկնարկում խփեց Մատիա Ձականին։ 

«Լացիոն» երկրորդ ակումբն է, որը նվաճում է կիսաեզրափակիչի ուղեգիր։ Այնտեղ է նաև Վինչենցո Իտալիանոյի գլխավորած «Ֆիորենտինան»։ 

Իտալիայի գավաթ, քառորդ եզրափակիչ

«Լացիո» - «Ռոմա»՝ 1-0 

Մատիա Ձականի, 51

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա