Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում Միլանի «Ինտերը» «Ջուզեպե Մեացա» ստադիոնում 2-0 հաշվով առավելության հասավ «Լացիոյի» դեմ խաղում։
«Ներաձուրիի» գոլերը խփեցին ավստրիացի հարձակվող Մարկո Առնաուտովիչն ու թուրք կիսապաշտպան Հաքան Չալհանօղլուն։
Միլանյան գրանդի հայտացուցակում էր Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը խաղադաշտ դուրս չեկավ։
«Ինտերը» մրցաշարի կիսաեզրափակիչում կմրցի «Միլանի» դեմ։
Իտալիայի գավաթ, քառորդ եզրափակիչ
«Ինտեր» - «Լացիո»` 2-0
Մարկո Առնաուտովիչ, 39, Հաքան Չալհանօղլու, 77 (11մ)