Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան մրցավեճում Միլանի «Ինտերը» կընդունի Թուրինի «Յուվենտուսին»: Իտալիայի գործող գավաթակրի մեկնարկային կազմում է Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը:
«Ինտեր». Օնանա, Դարմիան, Աչերբի, Բաստոնի, Դյումֆրիս, Բարելա, Չալհանօղլու, Մխիթարյան, Դիմարկո, Ջեկո, Մարտինես:
«Յուվենտուս». Պերին, Սանդրո, Բրեմեր, Բոնուչի, Կոստիչ, Ռաբյո, Լոկատելի, Միրետի, Դե Շիլյո, Դի Մարիա, Կիեզա:
Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: Դիմակայության առաջին խաղն ավարտվել է 1-1 հաշվով: