Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի երկրորդ դիմակայության առաջին խաղում «Ֆիորենտինան» հյուրընկալվեց «Կրեմոնեզեին» և հաղթեց 2-0 հաշվով:
Հյուրերի գոլերը խփեցին բրազիլացի հարձակվող Արթուր Կաբրալն ու արգենտինացի վինգեր Նիկոլաս Գոնսալեսը:
Դիմակայության պատասխան խաղը տեղի կունենա ապրիլի 27-ին «Ֆիորենտինայի» խաղադաշտում:
Հիշեցնենք, որ մյուս կիսաեզրափակիչում մրցում են Թուրինի «Յուվենտուսն» ու Միլանի «Ինտերը», որոնց առաջին հանդիպումն ավարտվել է 1-1 հաշվով։
Իտալիայի գավաթ, կիսաեզրափակիչ, առաջին խաղ
«Կրեմոնեզե» - «Ֆիորենտինա»՝ 0-2
Արթուր Կաբրալ, 20, Նիկոլաս Գոնսալես, 75 (11մ)
Հեռացում՝ Էմանուել Այվու, 73 («Կրեմոնեզե»)