Logo

Իտալիայի չեմպիոնի հերթական նորեկը

14:24 / 18.07.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

«Ուդինեզեի» հարձակվող Լորենցո Լուկան կարիերան կշարունակի «Նապոլիում», հայտնում է Իտալիայի չեմպիոնի պաշտոնական կայքը:

«Աձուրին» 9 միլիոն եվրոյով մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը վարձակալել է 24-ամյա ֆուտբոլիստին։

Ավելի վաղ Ֆաբրիցիո Ռոմանոն հաղորդել էր, որ գործարքում կներառվի նաև տրանսֆերային իրավունքի պարտադիր գնման կետ. «Նապոլին» Լուկայի տեղափոխության համար կվճարի ևս 26 միլիոն եվրո, իսկ նրա հետ կկնքի 5 տարվա պայմանագիր։

Լուկան «Ուդինեզեում» էր 2023թ. հուլիսից, 75 խաղում խփել է 23 գոլ, կատարել 6 ասիստ։ Նա 2024թ. հոկտեմբերից հրավիրվում է Իտալիայի ազգային հավաքական, որի կազմում մասնակցել 5 հանդիպման։

Կարդացեք նաև՝

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ