Հեղինակավոր WhoScored վիճակագրական պորտալը ներկայացրել է Իտալիայի Ա Սերիայի ավարտված մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը:
Ամենաբարձր միջին գնահատականը ստացել են նորընծա չեմպիոն «Նապոլիի» վրացի վինգեր Խվիչա Կվաարցխելիան ու նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմհենը (երկուսն էլ՝ 7,4 միավոր):
Դարպասապահ. Իվան Պրովեդել («Լացիո», միջին գնահատականը՝ 6,94):
Պաշտպաններ. Ջիովանի դե Լորենցո («Նապոլի», 7), Կիմ Մին Ջե («Նապոլի», 7,1), Դանիլո («Յուվենտուս», 7), Ֆաբիանո Պարիզի («Էմպոլի», 6,9):
Կիսապաշտպաններ. Ֆելիպե Անդերսոն («Լացիո», 7,1), Սերգեյ Միլինկովիչ-Սավիչ («Լացիո», 7,2), Ադրիեն Ռաբիո («Յուվենտուս», 7,1), Խվիչա Կվարացխելիա («Նապոլի», 7,4):
Հարձակվողներ. Վիկտոր Օսիմհեն («Նապոլի», 7,4), Լաուտարո Մարտինես («Ինտեր», 7,2):
Հիշեցնենք, որ Իտալիայի առաջնության 2022/23 մրցաշրջանում «Նապոլին» 33 տարի անց նվաճել էր Սկուդետոն, Հռոմի «Լացիոն» դարձել էր փոխչեմպիոն: