Դեկտեմբերի 1-ին կայացել է իտալական ֆուտբոլի Gran Gala del Calcio ամենամյա մրցանակաբաշխությունը, որի ընթացքում հրապարակվել է Ա Սերիայի 2024/25 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը։
Դարպասապահ՝ Միլե Սվիլար («Ռոմա»)։
Պաշտպաններ՝ Դենզել Դյումֆրիս («Ինտեր»), Ալեսանդրո Բաստոնի («Ինտեր»), Ամիր Ռահմանի («Նապոլի»), Ֆեդերիկո Դիմարկո («Ինտեր»)։
Կիսապաշտպաններ՝ Նիկոլո Բարելա («Ինտեր»), Սքոթ Մաքթոմինեյ («Նապոլի»), Տիջանի Ռեյնդերս («Միլան»)։
Հարձակվողներ՝ Լաուտարո Մարտինես («Ինտեր»), Մոյզե Քին («Ֆիորենտինա»), Մատեո Ռետեգի («Ատալանտա»)։
Խորհրդանշական հավաքականը կազմվել է Իտալիայի ֆուտբոլիստների ասոցիացիայի անդամների քվեարկության արդյունքում։
Նախորդ մրցաշրջանում Իտալիայի չեմպիոն է դարձել «Նապոլին»։
Ա Սերիայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


