Ֆուտբոլի Իտալիայի մինչև 17 տարեկանների հավաքականը դարձել է Եվրոպայի չեմպիոն։
Կիպրոսում կայացած Եվրոպայի առաջնության եզրափակիչում իտալացիները 3-0 հաշվով վստահ հաղթանակ են տարել Պորտուգալիայի հասակակիցների նկատմամբ։
Դուբլի հեղինակ է դարձել «Միլանի» 17-ամյա հարձակվող Ֆրանչեսկո Կամարդան, մեկ գոլ էլ խփել է «Ռոմայի» կիսապաշտպան Ֆեդերիկո Կոլետան։


