Logo

Եվրո-2024․ Իտալիան և Սլովենիան ուղեգիր նվաճեցին, այլ արդյունքներ

02:07 / 21.11.2023Ֆուտբոլ
null

Եվրո-2024-ի ընտրական մրցաշարում կայացան C, E և H խմբերի վերջին տուրի հանդիպումները:

C խմբում Անգլիայի հավաքականը հյուրընկալվելիս 1:1 խաղաց Հյուսիսային Մակեդոնիայի հետ: Այդ խաղից հետո Անգլիան վաստակեց 20 միավոր:

Խմբի մյուս խաղում Եվրոպայի գործող չեմպիոն Իտալիան գոլազուրկ ոչ-ոքի գրանցեց Ուկրաինայի հետ և երկրորդ տեղով նվաճեց Եվրո-2024-ի ուղեգիրը:

E խմբում Ալբանիան և Ֆարերյան կղզիները նույնպես գոլ չխփեցին, իսկ Չեխիան տանը 3 անպատասխան գնդակ ուղարկեց Մոլդովայի դարպասը: Այս խմբից Գերմանիա կուղևորվեն Ալբանիան և Չեխիան:

H խմբում Հյուսիսային Իռլանդիան 2:0 հաշվով տնային հաղթանակ տարավ Դանիայի նկատմամբ, Ֆինլանդիան արտագնա խաղում 2:1 հաղթեց Սան Մարինոյին, իսկ Սլովենիան հանդիպման վերջում հաղթանակ կորզեց Ղազախստանի հետ մրցավեճում՝ 2:1: Այդ հաղթանակից հետո Սլովենիան միացավ Դանիային և նույնպես Եվրոյի ուղեգիր նվաճեց:

Եվրո-2024-ի ընտրական մրցաշար, 10-րդ տուր

C խումբ

Հյուսիսային Մակեդոնիա - Անգլիա՝  1:1 (տեսանյութ)

Էնիս Բարդի, 41, Յանի Աթանասով, 59 (ինքնագոլ)

Ուկրաինա - Իտալիա՝ 0:0

E  խումբ

Ալբանիա – Ֆարերյան կղզիներ՝ 0:0

Չեխիա – Մոլդովա՝ 3:0 (տեսանյութ)

Դավիդ Դուդերա, 14, Թոմաս Չորի, 72, Թոմաս Սոուչեկ, 90

Հեռացում՝ Վլադիսլավ Բաբոլյո, 55 (Մոլդովա)

H  խումբ

Հյուսիսային Իռլանդիա - Դանիա՝ 2:0 (տեսանյութ)

Այզակ Պրայս, 60, Դիոն Չարլզ, 81

Սան Մարինո - Ֆինլանդիա՝ 1:2

Ֆիլիպո Բերարդի, 90+7 (11 մ), - Պիրի Սոիրի, 50, 58

Սլովենիա - Ղազախստան՝ 2:1 (տեսանյութ)

Բենջամին Շեշկո, 41 (11 մ), Բենջամին Վերբիչ, 86, - Ռամազան Օրազով, 48

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ