Իտալական մամուլն իսպանական «Ռեալ Սոսիեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի խաղին ցածր գնահատական է տվել ֆրանսիական ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին մրցավեճում։
Ռուսաստանի հավաքականի 20-ամյա ֆուտբոլիստը փոխարինման էր դուրս եկել 66-րդ րոպեին, իսկ «Ռեալ Սոսիեդադը» պարտվել էր 0-2 հաշվով։
La Gazzetta dello Sport-ը և Corriere dello Sport-ը 10 բալային համակարգով Զախարյանի խաղը գնահատել են 6 միավորով։ Tuttosport-ն էլ նրան տվել է 5,5 գնահատականը՝ գրելով հետևյալը․ «Համոզիչ տեսք չուներ»։
Արսեն Զախարյանը 2023թ․ ամռանն է Մոսկվայի «Դինամոյից» տեղափոխվել իսպանական ակումբ, որի կազմում անցկացրել է 26 հանդիպում ու կատարել մեկ գոլային փոխանցում։


