«Բարսելոնայի» կիսապաշտպան Դանի Օլմոն կարող է տեղափոխվել «Միլան», հայտնում Corriere della Sera-ն։
«Ռոսոներին» ցանկանում է օգտվել 26-ամյա ֆուտբոլիստի շուրջ ստեղծված իրավիճակից և նրան մինչև 2025 թ. հունիսի 30-ը պայմանագիր է առաջարկել։ Համաձայնագրի ավարտից հետո իսպանացի կիսապաշտպանը կվերադառնա կատալոնական ակումբի կազմ։
Հիշեցնենք, որ «Բլաուգրանան» ֆինանսական խնդիրների պատճառով չի կարողանում Օլմոյին գրանցել մրցաշրջանի երկրորդ հատվածի հանդիպումների համար։ Այդ հարցում «Բարսելոնային» մերժել են Լա լիգան ու Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան։ Ակումբը կառույցների որոշումը բողոքարկելու է դատարանում։
Դանի Օլմոն «Բարսելոնա» է տեղափոխվել նախորդ ամռանը, 15 խաղում խփել 6 գոլ, կատարել 1 ասիստ։


