Logo

Իտալական գրանդը կապ է հաստատել Ֆյուլկրուգի ներկայացուցչի հետ

16:21 / 14.07.2024Ֆուտբոլ
null

Իտալական «Միլանը» մտադիր է ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիայի» և Գերմանիայի հավաքականի հարձակվող Նիկլաս Ֆյուլկրուգի տրանսֆերային իրավունքը:

Ֆուտբոլային ինսայդեր Ջանլուկա Դի Մարցիոն սոցցանցերում հայտնել է, որ իտալական գրանդը կապ է հաստատել 31-ամյա ֆուտբոլիստի ներկայացուցչի հետ:

Ֆյուլկրուգը նախորդ մրցաշրջանում «Բորուսիայի» կազմում մասնակցել էր 46 հանդիպման, դարձել 16 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ:

Հիշեցնենք, որ Ֆյուլկրուգը Բունդեսթիմի կազմում մասնակցել էր տնային Եվրոպայի առաջնությանը, անցկացրած 5 խաղում դարձել երկու գոլի հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ