Logo

Իտալական գրանդը ցանկանում է ձեռք բերել ուկրաինացի ֆուտբոլիստի տրանսֆերը

22:24 / 29.12.2023Ֆուտբոլ
null

Ուկրաինայի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Գեորգի Սուդակովը կարիերան կարող է շարունակել Ա Սերիայում, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են «Յուվենտուսը» և «Նապոլին», սակայն «Ծեր սինյորան» այս պահին գործարքն իրականացնելու ֆավորիտ է համարվում։ Թուրինցիները պատրաստ են ուկրաինացու տրանսֆերի դիմաց «Հանքափորներին» վճարել 35 միլիոն եվրո։

21-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքն ըստ transfermarkt-ի գնահատվում է 18 միլիոն եվրո։ Սուդակովն ընթացիկ մրցաշրջանում «Շախտյորի» կազմում բոլոր մրցաշարերը ներառյալ մասնակցել է 18 հանդիպման, խփել 3 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա