Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (FIGC) մամուլի ծառայությունը ներկայացրել է իտալական ֆուտբոլի Փառքի սրահի նոր անդամներին:
Փառքի սրահում կընդգրկվեն Թուրինի «Յուվենտուսի» նախկին կիսապաշտպան Զինեդին Զիդանը, Հռոմի «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, «Միլանի» ու «Բոլոնիայի» նախկին գլխավոր մարզիչ Սինիշա Միխայլովիչը, «Պարմայի» և «Նապոլիի» նախկին կիսապաշտպան Ջանֆրանկո Ձոլան, «Յուվենտուսի» և Միլանի «Ինտերի» նախկին հարձակվող Ալեսանդրո Ալտոբելին, «Յուվենտուսի» կանանց թիմի խաղացող Կրիստիանա Ջիրելին, «Ինտերի» նախկին սեփականատեր Էռնեստո Պելեգրինին և «Տորինոյի» նախկին մարզիչ Էռնեստ Էգրի-Էրբշտեյնը: