Դորտմունդի «Բորուսիայի» նախկին ավագ Մաթս Հումելսը կարող է կարիերան շարունակել Իտալիայում։
Ինսայդեր Նիկոլո Սկիրան գրում է, որ «Բոլոնիան» «2+1» ձևաչափով պայմանագիր է առաջարկել 35-ամյա պաշտպանին։
Գերմանացի ֆուտբոլիստը մինչև հուլիսի վերջ պետք է հստակ կողմնորոշվի ապագայի հարցում և պատասխանի «Ռոսոբլուի» առաջարկին։
Հիշեցնենք, որ Հումելսն այժմ ազատ գործակալի կարգավիճակում է։ Նա 2023/24 մրցաշրջանի ավարտին է հեռացել «Բորուսիայից», որի կազմում խաղացել է 2008-2016 և 2019-2024 թվականներին ու 508 խաղում խփել է 38 գոլ, կատարել 23 գոլային փոխանցում։


