Logo

Իտալական ակումբը մեկ օրում երկու գլխավոր մարզչի է ազատել աշխատանքից

23:26 / 21.11.2024Ֆուտբոլ
null

Իտալիայի չորրոդ լիգա Դ սերիան ներկայացնող «Պյաչենցան» մեկ օրում երկու գլխավոր մարզչի է ազատել աշխատանքից։

Նոյեմբերի 19-ին ակումբի պաշտոնական կայքը հայտնել է, որ գլխավոր մարզչի պաշտոնում Կարմինե Պարլատոյին փոխարինել է Սիմոնե Բենտիվոլյոն։ Այդուհանդերձ, ժամեր անց Բենտիվոլյոն նույնպես պաշտոնանկ է արվել, իսկ գլխավոր մարզիչ է նշանակվել Ստեֆանո Ռոսինին։

«Մենք Սիմոնե Բենտիվոլյոյի հետ երկկողմ համաձայնությամբ խզել ենք պայմանագիրը։ Ակումբի խաղն այս պահից վստահվել է Ստեֆանո Ռոսինիին»,- նշված է «Բիանկոռոսիի» պաշտոնական հայտարարության մեջ։

La Gazetta dello Sort-ի հաղորդմամբ` «Պյաչենցան» ստիպված է եղել նման քայլի գնալ երկրպագուների դժգոհության պատճառով, որոնք սպառնացել են բոյկոտել ու այլևս հանդիպումների ժամանակ չաջակցել ակումբին, եթե Բենտիվոլյոն մնա գլխավոր մարզչի պաշտոնում։

Երկրպագուներին դուր չի եկել 39-ամյա մասնագետի անցյալը։ Բենտիվոլյոն ֆուտբոլային կարիերայի ընթացքում 2011 թ. որակազրկվել է 13 ամսով պայմանավորված խաղեր կազմակերպելու համար։

«Պյաչենցան» Դ սերիայի չորրորդ խմբում 12 խաղից հետո վաստակել է 14 միավոր և 18 ակումբների պայքարում 11-րդ տեղում է։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա