Logo

Իտալական ակումբը դիտարկել է Նաիր Թիկնիզյանին ձեռք բերելու տարբերակը

14:45 / 11.12.2024Ֆուտբոլ
null

Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանն ամռանը կարող էր հայտնվել իտալական «Կոմոյում»։

Legalbet-ի համաձայն՝ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Ա սերիայի ներկայացուցիչը դիտարկել է 25-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու տարբերակը։ «Կոմոն» հրաժարվել է այդ մտքից, քանի որ Թիկնիզյանը լեգեոնականի կարգավիճակ կունենար Ա սերիայում։

Հայ պաշտպանը 2021 թվականից է խաղում «Լոկոմոտիվում»։ Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում Թիկնիզյանը մասնակցել է 16 խաղի, խփել 2 գոլ ու կատարել 1 գոլային փոխանցում։ Transfermarkt-ը 6,5 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա