Իտալական «Միլանը», «Նապոլին» և «Ինտերը», հաղթանակ տանելով Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղերում, ռեկորդ են սահմանել գլխավոր եվրագավաթում:
Opta-ի հաղորդմամբ՝ ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի պատմության մեջ առաջին անգամ է, երբ իտալական երեք ակումբներ փլեյ-օֆֆի մեկ փուլի առաջին հանդիպումներում հաղթանակի են հասել:
Հիշեցնենք, որ «Նապոլին» արտագնա խաղում 2-0 հաշվով առավելության էր հասել Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» նկատմամբ, «Ինտերը» սեփակական խաղադաշտում հաղթել էր պորտուգալական «Պորտուին» (1-0), իսկ «Միլանը» տնային հաղթանակ էր տարել Լոնդոնի «Տոտենհեմի» նկատմամբ (1-0):