Logo

Իտալացիները հայերի դեմ խաղի տոմսերը վաճառում են՝ արժեքը սկսած 5 եվրոյից

13:59 / 07.10.2025Ֆուտբոլ
null

Հոկտեմբերի 6-ից վաճառքի են հանվել Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական փուլի Իտալիա Մ21 - Հայաստան Մ21 խաղի տոմսերը, հաղորդում է Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան:

Տոմսերի նվազագույն արժեքը 5 եվրո է:

Ամենաթանկարժեք տեղերը կենտրոնական տրիբունայում են՝ 14 եվրո:

Արմեն Գյուլբուդաղյանցի ու Սիլվիո Բալդինիի գլխավորած թիմերի խաղը կկայանա հոկտեմբերի 14-ին Կրեմոնա քաղաքում, որտեղ տնային խաղերն է անցկացնում Ա Սերիայի «Կրեմոնեզե» ակումբը:

Մինչև Իտալիա մեկնելը Հայաստանի երիտասարդական հավաքականը հյուրընկալվելիս կմրցի Հյուսիսային Մակեդոնիայի Մ21 հավաքականի հետ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ