Իտալացի մեկնաբանը բուռն է արձագանքել Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի՝ Միլանի «Ինտերի» կազմում խփած առաջին գոլին:
Հիշեցնենք, որ Իտալիայի առաջնության 11-րդ տուրում «Ինտերն» արտագնա խաղում 4-3 հաշվով հաղթել էր «Ֆիորենտինային», իսկ հայ կիսապաշտպանը ավելացված ժամանակի 5-րդ րոպեին խփել էր հաղթական գոլը։
Հենրիխ Մխիթարյանն Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 8 խաղում կատարել է նաև մեկ գոլային փոխանցում։ 11 խաղից հետո Ինտերը» 19 միավորով 8-րդն է: